Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:
Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ' Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:
Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:
Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ:
Համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին' ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: