Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մրցույթի մասնակից 42 երկրների հանդիսատեսն ու ժյուրին քվեարկության արդյունքում «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող ճանաչեցին Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբլարին:

Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան:

Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: