Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վաղուց հետեւորդներին չէր ուրախացրել նոր կատարումներով։ Անահիտը որոշել է լրացնել այդ բացը՝ անդրադառնալով վերջին շրջանի ամենահայտնի երգերից մեկին։ Երգչուհին ներկայացրել է «Եվրատեսիլ 2023-ում» հաղթած Tatoo երգն՝ իր մեկնաբանությամբ եւ գեղեցիկ հոլովակով։
Անահիտի հետեւորդները նրան ոգեւորել են դրական մեկնաբանություններով։ Շատերը նշել են, որ երգն ավելի են հավանել հենց նրա կատարմամբ։ Երգչուհին Instagram-ում հրապարակել է երգի կարճ տարբերակը, սակայն հավելել, որ այսօր YouTube-ում այն կներկայացնի ամբողջական տարբերակով։