Արծվիկ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի եվրոպական հանրահայտ երաժշտական շոուին: «Եվրատեսիլ 2017»-ի մեր պատվիրակի անունը քիչ առաջ հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

 

 


«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով: 

 
Արծվիկը եւ Մարտան
 


Նշենք, որ sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով: 



 

 

Շնորհավորում ենք Արծվիկին եւ փայլուն ելույթ ու հաղթանակ մաղթում «Եվրատեսիլ 2017»-ում: