Պարզվում է` միայն Կարմիր գլխարկը չէ, որ անվախ զրուցում է գայլի հետ… Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը, չնայած իր նուրբ արտաքինին, ոչ պակաս խիզախ է:
Վերջերս Եվան եղել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում, որտեղ էլ «ընկերացել է» գորշ գայլի հետ:
Դերասանուհին համարձակորեն լուսանկարվել է գայլի հետ, իսկ հետո լուսանկարները տեղադրել է Instagram-ի իր էջում` իր խիզախությամբ զարմացնելով երկրպագուներից շատերին:
«Անգամ տերն էր զարմացել, որ ինձ այսքան մոտ ընդունեց գայլը»,-գրել է Եվան:
Աղբյուրը՝ NEWS.am STYL