Ջենիֆեր Լոպեսի և Դրեյքի հարաբերությունները նոր փուլում են: Oրերս նա կազմակերպել է Դրեյքի և երկվորյակներ Էմմայի և Մաքսիմիլիանի հանդիպումը: Ասում են, որ Դրեյքը շատ է դուր եկել երեխաներին: Նրանք միանգամից ընդհանուր լեզու են գտել: Այս լուրը հայտնի դառնալուց հետո Լոպեսի երկրպագուներն սկսել են խոսել այն մասին, որ շուտով «աստղային հարսանիք» է կայանալու:

 

Ամեն ինչից երևում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Դրեյքը իրար սիրում են: Աստղերն այնքան էլ վաղուց չէ, ինչ հանդիպում են, սակայն գրեթե միշտ միասին են: Նրանց սիրային կապի մասին սկսեցին խոսել, երբ Լոպեսը «Instagram»- ում հրապարակեց իր և Դրեյքի լուսանկարը, որտեղ Դրեյքը քնքշորեն գրկել է Ջենիֆերին: