Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Երևանում «չմշկորդ Լևոն» անվամբ հայտնի Լևոն Աբգարյանը և նրա կինը՝ Գաբին, ամուսնալուծվել են: Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել էին անցած տարի: Ամռանը ծնվեց նրանց դուստրը, ում անվանակոչել են Ծիրանե: Նրանք հայտնի էին որպես օրինակելի զույգ:
Գաբին Լևոնից փոքր էր 37 տարով:
Գաբին հաստատեց լուրի իսկությունը:
«Լևոնն ինքն է ինձ բոլորին ներկայացրել և հպարտանում էր փաստով, ինչ-որ բան ասելուց առաջ թող հետ գնա ու լավ հիշի: Նույնիսկ ապացուցելու կարիք չկա, եթե ինքն իրեն հակասում է, դա իր խնդիրն է: Մենք ոչ մի վայրկյան պարտադրված միասին չենք ապրել, ուղղակի մինչև հիմա չի կարողանում համակերպվել, որ հեռացել եմ»,- ասաց Գաբին:
Այն հարցին, թե արդյոք չունե՞ն ԶԱԳՍ-ի վկայական, Գաբին պատասխանեց.
«Չէ, չունենք: Սկզբում չէր ուզում, բայց երբ երկնքից երկիր իջավ, արդեն ես չուզեցի: Մենք առանց ԶԱԳՍ-ի էլ երջանիկ ենք եղել»: