Այս փուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի սիրավեպի մասին խոսակցություններն են։ Հանրության ուշադրությունից չեն վրիպում խմբակային լուսանկարները, որտեղ նրանք իրար կողքի են, ու շարունակ քննարկվում է նրանց հավանական սիրավեպը։

Այժմ խոսակցություններ են տարածվել, որ օրեր առաջ Միհրանն ու Արփին գաղտնի նշանադրվել են։ Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք նրանց հետ։ «Այս փուլում, առհասարակ, հարցազրույցներ չեմ տալիս։ Չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, սակայն կնշեմ, որ դրանք սուտ լուրեր են»,- ասաց դերասանուհին։

27246583

Միհրանն էլ նշեց, որ այս քննարկումներն իրեն շատ են զայրացնում, իր անձնական կյանքը որևէ մեկին չի վերաբերում, որ անընդհատ քննարկում են։ «Ո՛չ ես, ո՛չ Արփին որևէ բան չենք ասել, սակայն անընդհատ քննարկում են այդ թեման։ Որևէ մեկի գործը չէ իմ անձնական կյանքը, արդեն տհաճ է, երբ քննարկում են՝ ով ում կողքին կանգնեց, ում ձեռքը բռնեց։ Եթե իմ կյանքում ինչ-որ փոփոխություն լինի, մարդիկ կիմանան այդ մասին»,- ասաց երգիչը։

 

fsë

 

video_0cd97c1b2a6c0df645cbe1b63fb28ff7

 

maxresdefault (2)

0ab2e23b9c932be1e122collage