Հայտնի է, որ կանայք առանձնակի թուլություն և սեր ունեն զարդերի հանդեպ, հատկապես, երբ դրանք թանկարժեք են:
Ներկայացնում ենք աշխարհի ամենաօրիգինալ և թանկարժեք զարդերի տասնյակը:
Steinmetz ոսկերչական տան պատրաստած և դիզայներ Susan Rosen-ի հեղինակած 3 միլիոն դոլլար արժողությամբ ադամանդե բիկինի:Այս զարդը համարվում է նաև ամենաթանկ լողազգեստը, որի վրայի ադամանդների ամբողջ գումարային չափը 150 կարատ է, որոնք ունեն բարձր որակ և երկնագույն երանգ:
Ադամանդե սրտաձև զարդ ռուբինով, ունի 14 միլիոն դոլար արժեք: Ադամանդների քաշը ընդհանուր 110 կարատ է:
Harry Winston ոսկերչական տան պատրաստած ադամանդե ականջօղեր 8.5 միլիոն դոլար արժողությամբ:
Պլատինե մատանի երկնագույն ադամանդով, ունի 7.98 միլիոն դոլար արժեք:
3 միլիոն դոլար արժողությամբ Chopard ոսկերչական տան պատրաստած ադամանդե և զմրուխտե վզնոց: Վզնոցը պատրաստված է կոլումբիական բարձ որակի զմրուխտներից ու հատուկենտ ալմաստներից, ընդհանուր 191 կարատ:
Tiffany & Co ոսկերչական ընկերության պատրաստած պլատինե ականջօղ 2.5 միլիոն դոլար արժողությամբ:
Ոսկերիչ William Goldberg-ի ադամանդե մանյակ 2 միլիոն դոլար արժողությամբ: Ընդհանուր ադամանդների քաշը` 45 կարատ:
Graff ֆիրմայի պլատինե մատանի երկնագույն ադամանդով, 2 միլիոն դոլար արժողությամբ: Ադամանդի քաշը` 2.4 կարատ:
Leviev ոսկերչական ընկերության պատրաստած վզնոցը վարդագույն և սպիտակ ադամանդներից ունի 2 միլիոն դալար արժեք: Ադամանդների ընդհանուր քաշը` 97.9 կարատ: Այս վզնոցի պատրաստման համար պահանջվել է մեկ տարի:
Հովազի տեսքով մետաղազարդ թանկարժեք քարերով, որը պատրաստվել է Cartier ոսկերչական տանը, ունի 1.1 միլիոն դոլար արժողություն:
Պատրաստեց` Անուշ Մուրադյանը