Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամուսին Բրեդ Փիթից բաժանվելու հայց է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ինչպես հայտնել է դերասանուհու մամլո ծառայությունը՝ նա այդպիսի որոշում է կայացրել «առողջ ընտանիք ունենալու համար»:

 

Ջոլիի փաստաբանն ավելացրել է, որ այդ մասին նա այլ մեկնաբանություններ չի անի, և լրագրողներին խնդրել է հարգել իր անձնական կյանքը: Լրատվամիջոցները վստահեցնում են, որ Ջոլին դժգոհ է երեխաների դաստիարակման մեթոդներից, որոնք կիրառում է ամուսինը և խնդրել է վեց երեխաների հոգածության իրավունքը տալ իրեն, սակայն թույլատրել Փիթին այցելել նրանց: Փիթի կողմից մեկնաբանություններ դեռևս չեն եղել: