Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ Շուշաննա Թովմասյանի տգեղ ու չմշակված նկարների տակ «սիրունս», «կյանքս», «միսս տիեզերք ջան» գրողներին: Տպավորություն է, որ այս մարդիկ մենկաբանելիս չեն էլ նայել ում և ինչ նկարի տակ են դա գրում:

Երկար ժամանակ է՝ հետևում եմ այս աղջկա կարիերայի զարգացմանն ու դրա հետ մեկտեղ կերպարի հետընթացին: Ընդհանրապես, եթե մարդը  մեծանում է, փոխում աշխատանք, հասունանում, դա պետք է ազդի նաև նրա արտաքին տեսքի վրա: Բայց Շուշաննայի դեպքում փոխվում է ամեն ինչ, բացի արտաքինից: Արտաքին տեսքի ու ոճի առումով նրա մոտ ամեն ինչ գնալով սարսափելի վատն է դառնում: Լինելով սերիալի գլխավոր հերոսուհի՝ Շուշաննան պետք է շատ պահանջկոտ ու հետևողական լինի իր հագուկապի նկատմամբ: Չի կարելի հագնել ինչ պատահի:

Դա հասկանալու համար քննարկենք նրա Ինստագրամում հայտնված մի քանի նկար:

Նրա վերջին նկարին նայելով կարող ենք մտածել, որ աղջիկը գնում էր աղբ թափելու, ձեռքի հետ էլ նկարվեց ու Ինստագրամում տեղադրեց: Մարդը նկարվում է, ու չի  հասկանում, որ իր հետևում հայելի է, պատ չէ. նկարում երևալու է նաև հետևի մասը:

Հաջորդն ուզում եմ խոսել այս նկարի մասին: Ո՞վ է տեսել նախշերի նման համադրություն: Հասկացանք, որ հիմա անհամադրելի գույները նորաձև են, բայց ոչ այս աստիճանի ու այս մեկնաբանությամբ:

Ամեն օր մազերի նոր գույնով ու սանրվածքով ներկայանալը դեռ չի նշանակում նորաձև ու համարձակ լինել: Դա միայն մեկ բան է նշանակում՝ Չկողմնորոշվածություն:

Շուշաննան անարդյունք շարունակում է փնտրել իր կերպարը: