Սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ում հեռուստադիտողները ճանաչեցին և սիրեցին «Դժվար ապրուստ» սերիալից, հասարակության մեջ տպավորվել է որպես խեղճ, միշտ լաց լինող, տխուր և դժբախտ աղջիկ: Սերիալի ավարտից հետո Esem.am-ին տված բացառիկ հարցազրույցում Շուշաննան ասել էր, որ ցանկանում է բոլորովին այլ կերպարով ներկայանալ հեռուստադիտողներին:

Ռեժիսորները, սակայն, շարունակում էին նրան առաջարկել, դերեր, որոնք կրկնում էին Էլենին: Մի շարք առաջարկներ մերժելուց հետո դերասանուհին վերջապես ստացել է այն առաջարկը, որն իրեն շատ է հետաքրքրել. «Առաջարկն ընդունեցի առանց երկար մտածելու: Ինձ շատ հետաքրքրեց այն կերպարը, որով պետք է ներկայանամ: Չեմ ուզում փակագծերը բացել՝ թե որ նախագծում և ինչ կերպարով եմ ներկայանալու, թող անակնկալ լինի»:

Դերասանուհու փոխանցմամբ՝ ամեն ինչ կանի, որպեսզի լավ ներկայանա և հեռուստադիտողներն այս կերպարով ևս ընդունեն և սիրեն նրան: «Սա ինձ համար մեծ փորձություն, միաժամանակ՝ հաջողություն է, քանի որ կողքիս լինելու են պրոֆեսիոնալ և շատ սիրված դերասաններ: Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ այս թիմի հետ աշխատելու հնարավորություն ունեմ»,- ասաց դերասանուհին, ում համոզմամբ՝ ամիսներ տևած ստեղծագործական դադարն արդարացված էր. երկու տարի գերբեռնված գրաֆիկով աշխատելուց հետո կարողացավ լավ հանգստանալ և լիցքաթափվել:)

Նշենք, որ նախագիծը կլինի «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում:
Ի դեպ, նախագծի և նոր կերպարի բացահայտման բացառիկ անդրադարձը Շուշաննան Esem.am-ին է պատմելու: Այնպես որ, միացիր մեր անվանափոխված նոր էջին և հետևիր մեզ:)

Հաջողություն եմ մաղթում:) Ամալյա Հովհաննիսյան