Օրերս լույս է տեսել «Բարև, ԵՍ եմ» ամսագրի նոր ու, ինչպես միշտ, բովանդակալից, թարմ համարը: Նոյեմբերյան մեր բազմաբնույթ և հեղինակային նյութերի շարքում անդրադարձել ենք նաև հայտնի ուսանողներ Շուշաննա Թովմասյանի, Լիա Զախարյանի, Մերի Մնջոյանի և Մարիի ուսանողական կյանքին և նրանց դասախոսներից պարզել' ինչպիսի ուսանողներ են նրանք: Այսօր Շուշաննան իր ֆեյսբուքայն էջում երկրպագուներին է ներկայացրել «Բարև, ԵՍ եմ» ամսագրում տպագրված նյութի իր հատվածն ու գրել. «Շատ հետաքրքիր էր կարդալ Գայանե Սուրենովնայի կարծիքը: Ուրախ եմ, որ Ձեր ուսանողն եմ, և իմ մասնագիտական կայացման գործում առկա է նաև Ձեր լուման»: