«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։
Հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Դե´ ինչ, կարող ենք վստահորեն ասել, որ ամռան նշույլ անգամ էլ չկա, և աշունը հաստատուն քայլեր է արել արդեն... Սիրու՞մ եք աշունը, թե՞ տխրում եք մռայլությունից»: