Երգչուհի Լիլուն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլուն կոմբինեզոն է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Երգչուհին լայնեզր գլխարկ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն կրում էր սպիտակ երանգի կարճ զգեստ։ Երգչուհին հավաքել էր վարսերը, նախապատվություն տվել նուրբ եւ ընդգծված շպարին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին պայուսակն ու աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոց։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները նրան բազում հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Հմայիչ հայուհի», «Սիրուն», «Գեղեցկուհի», «Գեղեցիկ կին եւ հրաշալի մարդ»։