Երգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է բնական ու հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է ծաղկավոր, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ էլ ավելի է ընդգծել Լիլուի գեղեցիկ կարգավիճակը։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նվազագույն շպարով է։ Իսկ երգչուհու կերպարն ամբողջացնում են զարդերը։ Չնայած հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը։ Նա պատկերված էր դիմահարդարվելիս, որի ընթացքում շեշտադրել էր աչքերն ու շուրթերը։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ մայրիկը մի քանի հեշթեգ էր օգտագործել, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։