Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայատիչ շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ գոտի, պայուսակ ու ականջօղեր։ Երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլուն պատկերված էր ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր, իսկ լուսանկարն արվել էր Լաս Վեգասում։ Լիլուն կրում էր ուսերի հատվածում բաց, սեւ երկար զգեստ։ Նա հավաքել էր վարսերը, նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին ոճային պայուսակն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն օգտագործել էր «ընտանիք» «Վեգաս» հեշթեգերը։