Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն քննադատել Է Կաննի ներկայիս կինոփառատոնը՝ դրա կազմակերպիչներին մեղադրելով պոռնկագրության հակվածության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Nice Matin թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այսօր ամեն ինչ կառավարում Է փողը, իսկ դա հեռու Է կինոյից: Կանն արժանի չԷ դրան Ռոկո Սիֆրեդին (հայտնի պոռնոդերասան – ծանոթ. խմբ.) վեր Է բարձրանում աստիճաններով, երկու - երեք կիսամերկ աղջիկներ. եւ մենք արդեն ոչ մի այլ բանի մասին չենք խոսում, միայն նրանց Էլ ցուցադրում են հեռուստացույցով: Դա զուտ պոռնկագրություն Է»,- մեջբերում Է Դեպարդիեի խոսքը Le Parisien-ը:
Դերասանը հայտարարել Է, որ ինքը ցանկություն չունի այցելել Կաննի փառատոնի պրեմիերաներին, եւ նշել Է, որ լավ ֆիլմեր նկարահանվում են, բայց դրանք գործնականում հանդիսականին չեն հասնում:
Կաննի 69-րդ կինոստուգատեսը բացվել Է մայիսի 11-ին: