Ոճաբան Վլադ Լիսովեցը ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ով Ալմա-Աթայում համերգի ժամանակ կիսաթափանցիկ լեգինս է հագել, համեմատել է հայտնի հայազգի երգչուհու՝ Շերի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է dni.ru-ն:

Ըստ Լիսովեցի՝ Կիրկորովը այս կերպարում «մի քիչ Շեր» է։ «Նա մարդ է, ով ունի նման գործողությունների և կերպարների իրավունք։ Նա կայացած արվեստագետ է։ Գլխավորն այն է, որ ռուս հանդիսատեսը չմեղադրի նրան, չփնտրի դրանում ինչ-որ դիտավորյալ սկանդալ»,- ասել է ոճաբանը։

«Բացի այդ,-շարունակել է Լիսովեցը,-Կիրկորովը լավ կազմվածք ունի և լավ տեսք ունի իր տարիքի համար։ Եթե ինձ վճարեն, ես ավելի արտասովոր կերպարներով կարող եմ հայտնվել հանրության մեջ», - ծիծաղել է ոճաբանը: