Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է Balenciaga նորաձեւության տան սեւ ցուցակում՝ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանին աջակցելու պատճառով։ Այս մասին նա խոսել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկու հետ հարցազրույցում, փոխանցում է Lenta-ն։
Երգիչն ասել է, որ փորձել է գնումներ կատարել Դուբայի Balenciaga խանութից, սակայն չի կարողացել դրամարկղում վճարել ապրանքի համար։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ խորհրդատուները սիրով սպասարկել են իրեն։
«Ես զանգահարեցի ընկերոջս ԱՄՆ-ում եւ խնդրեցի, որ փորձի իմ անունով հագուստ գնել Balenciaga-ից, եւ նրանք մերժեցին: Ֆրանսիական գրասենյակից ինձ նամակ եկավ, որում նշված էր, որ արգելում էին ինձ իրեր վաճառել։ Սա է նրանց դիրքորոշումը»,- պարզաբանել է Ֆիլիպ Կիրկորովը։
Արտիստի ոճաբանին, նույնպես, զանգահարել են Մոնակոյում գտնվող ապրանքանիշի բուտիկից եւ տեղեկացրել, որ այլեւս չեն կարողանա սպասարկել նրա հաճախորդին, քանի որ նա մնացել է Ռուսաստանում եւ աջակցում է գործող ռեժիմին։ «Դե չեք սպասարկի, ուրիշները դա կանեն»,- հարցազրուցավարի հետ զրույցում դժգոհել է արտիստը։