Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության հարցերի նախարարությունը հայտնում է, որ Ֆիլիպ Կիրկորովը ընդգրկվել է Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք համարվող անձանց ցուցակում։ Համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» Ուկրաինայի օրենքի 15-րդ հոդվածի՝ միջոցներ է ձեռնարկվում ՝փոփոխելու այն անձանց ցուցակը, որոնք ազգային անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում։ 2021 թ. հունիսի 11-ին Մշակույթի և տեղեկատվության քաղաքականության նախարարությունը Ուկրաինայի անվտանգության ծառայությունից նամակ ստացավ Ֆիլիպ Բեդրոսովիչ Կիրկորովին ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում ընդգրկելու մասին: 2021 թվականի հունիսի 22-ին ցուցակում ընդգրկվել է Կիրկորով Ֆիլիպ Բեդրոսովիչը»,֊ասվում է կայքում: