ArmStar.am-ը տեղեկացրել էր, որ օրեր առաջ Ֆիլիպ Կիրկորովը Սանկտ Պետերբուրգում անցկացրած իր համերգի ժամանակ հանդես էր եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ և բացահայտ քարոզներով, ինչի համար ըստ ռուսական օրենքների նրան տուգանք է սպառնում:
Քանի որ Կիրկորովը սիրում է կրկնօրինակել, այս անգամ փորձել է Մադոննայի պես էպոտաժի ենթարկել հանդիսատեսին:
Կիրկորովի այդ համերգի մասին կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը: Նա նշել է, որ շրջազգեստով պարող մազոտ ոտքերով տղամարդը տհաճ տեսարան է, և վատ ազդեցություն կարող է թողնել, հատկապես, որ համերգին կարող էին ներկա լինել 6 տարեկանից բարձր երեխաներ: