Ֆիլիպ Կիրկորովի և Տիմատիի միջև թշնամությունը շարունակվում է արդեն երկու տարի: Երկու փոփ-աստղերի միջև կոնֆլիկտը սկսվել է МУЗ-ТВ մրցանակաբաշխությունից հետո: Երբ Կիրկորովը ստացավ իր հերթական մրցանակը, Տիմատին այդ կապակցությամբ Twitter-ի իր էջում դժգոհություն արտահայտեց: Ֆիլիպը երիտասարդ կատարողին խորհուրդ տվեց չմոռանալ պրոֆեսիոնալ էթիկայի մասին, որին տրվեց կոշտ պատասխան:
Այնուհետև լուրեր տարածվեցին, որ ռեփերի և երգչի միջև սկանդալը պատվիրել էր ադրբեջանցի օլիգարխը, ով այդ կերպ պատժել էր Կիրկորովին իր ծնունդին ելույթ չունենալու համար:
Հիմա արդեն Տիմատին որոշել է հերթական անգամ ծաղրել երգչին: Նա համացանցում տեղադրել է այս լուսանկարը և գրել. «Բարև փոքրիկ»:
Լուսանկարը՝ այստեղ: