Երգչուհի Լիզոն MTV VMA 2022-ի կարմիր գորգի վրա հայտնվել է մուգ կապույտ ծավալուն զգեստով և դարձել մեմ։ Այդ մասին գրում է Page Six-ը։

Երգչուհին առաջիններից էր, ով հայտնվեց երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Միջոցառման համար նա ընտրել է Jean Paul Gaultier կուտյուրի զգեստը։ Լիզոն ամբողջ տեսքը լրացրել է Lael Osness-ի համապատասխան ձեռնոցներով և Jennifer Fisher-ի զարդերով:

Երգչուհու հսկայական զգեստը շատ արագ մեմ դարձավ Twitter-ում։ Սոցցանցի օգտատերերն այն համեմատել են աղբի տոպրակի, անկողնային պարագաների, The Little Mermaid-ի չարագործ Ուրսուլայի և այլոց հետ։

«Հիմա ես սիրում եմ Լիզոյին, բայց ինչու՞ է նա պարզապես նետվել այդ աղբի տոպրակի մեջ», «Երբ դու չես կարողանում հավաքել օդապարիկը», «Ո՞վ է թույլ տվել Լիզոյին հագնվել Ուրսուլայի նման», «Ամեն դեպքում, Լիզոն կարող է քնել շոուի ժամանակ, եթե ձանձրանա, քանի որ նա իր հետ վերմակ է վերցրել»,- գրել են օգտատերերը: