Վերջերս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք բացի երգելուց և ստեղծագործելուց հանդես են գալիս նաև սեփական բրենդով:
Օրինակ, Անահիտ Սիմոնյանը հանդես է գալիս որպես դիզայներ և ունի իր անվամբ նորաձևության տուն: Աստղիկ Սաֆարյանը իր մանկության երազանքը իրագործելու ճանապարհին է' նա պատրաստվում է թողարկել աքսեսուարների հավաքածու, սակայն դեռ չի մտածել բրենդի անունը:
Այս շարքում է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Երգչուհին ինքն է հեղինակում իր գրեթե բոլոր բեմական հագուստներն ու տեսահոլովակների զգեստները:
Ֆեյսբուքյան նրա էջում հաճախ ենք տեսնում տեսահոլովակի շորի էսքիզը' «Dress by Me» մեկնաբանությամբ:
Շարունակությունը՝ այստեղ: