Կաննի 68-րդ կինոփառատոնի, որը տեղի կունենա մայիսի 13-ից մինչեւ 24-ը, բացման ֆիլմը կդառնա ֆրանսիացի ռեժիսոր Էմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» կինոժապավենը՝ գլխավոր դերերից մեկում Կատրին Դենյովի մասնակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ստուգատեսի պաշտոնական կայքում:
«Էմանուել Բերկոյի ֆիլմն արդի կինոյի միջոցով կարեւոր հայտարարություններ Է անում արդի հասարկության վերաբերյալ: Այն կենտրոնացած Է ունիվերսալ սոցիալական հիմնախնդիրների վրա, որոնք միանգամայն հասկանալի են Կաննի միջազգային մեծ լսարանին»,- ասել Է փառատոնի տնօրեն Տիերի Ֆրեմոն:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Բարձր պահած գլխով» ժապավենը կդառնա 1987 թվականից ի վեր կնոջ կողմից նկարահանված առաջին ֆիլմը, որը կբացի Կաննի հեղինակավոր կինոստուգատեսը: Համաշխարհային գլխավոր կինոփառատոներից մեկն այսպիսով ընդգծում Է «կանանց կինեմատոգրաֆի»՝ վերջին մի քանի տարում նկատվող միտումը: Փետրվարին նույն միտմանն Է հետեւել նաեւ Բեռլինի 65-րդ կինոփառատոնը, որը բացվել Է իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ մեկին պետք չԷ գիշերը» կինոնկարով:
Լուսանկարը` Reuters