Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը սելֆի Է արել իրեն դուր եկած նեոնականաչագույն լողազգեստով: Նա լուսանկար Է հրապարակել Instagram-ի իր Էջում:

 

«Երեք նոր լողազգեստ եմ գնել այսօր: Սա իմ սիրածն Է»,-կոլաժի տակ գրել Է 34-ամյա երգչուհին: Instagram-ում Սփիրսի Էջին բաժանորդագրվել Է ավելի քան 10 մլն մարդ: Լողազգեստով լուսանկարը վեց ժամում 132 հազար լայք Է հավաքել:

 

Բրիթնի Սփիրսը հռչակվել Է 1999 թվականին Baby One More Time ալբոմի թողարկվելուց հետո: Երգչուհին 17 տարեկան Էր: Նրա երկրորդ սկավառակը՝ Oops!… I Did It Again-ը, որը թողարկվել Է մեկ տարի հետո, երգչուհու համար համաշխարհային մասշտաբի աստղի կարգավիճակ Է ապահովել: Toxic սինգլի համար Սփիրսն ստացել Է «Գրեմմի»-ի իր առաջին արձանիկը:

 

Վերջին՝ ութերորդ ալբոմը՝ Britney Jean-ը, լույս Է տեսել 2013 թվականի նոյեմբերին:

 

 

 

 

 

 

 

 

 

Бритни Спирс показала любимый купальник