Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարդ ժամանակներ են. չկա որևէ երկիր, որ չունենա սևով նշված օր։ Եվ դեռ որքա՜ն կլինեն.... օրերն ու երկրները։ Մարդու կորուստն անբուժելի ցավ է։ (
............բայց, չնայած ամենին,
օրս էսօր երջանիկ էր, սնուցող ու թև տվող։ Որովհետև աշխարհի քաոսից դուրս «Գոյ» - ում Ավետ Բարսեղյանի անկյունում էինք բոլորս՝ Հոգու անկյունում։
Էս նկարում, որտեղ կարդում էր իր բանալի- բանաստեղծություններից մեկը( որովհետև բանը՝ խոսքը, բանալու և փակելու, սպանելու կամ վերածնելու ուժ ունի, ատոմի պես է, որը ճեղքելով էներգիա ենք ստանում, բայց և կյանքեր խլում) ծնկել է, իսկ իրականում մեզ է ծնկաչոք արել իր խոնարհ, բայց և վեհ, խորը, ապրեցնող ու ապշեցնող Տողով։ Ավագ շաբաթվա երեքշաբթին կորստի, բայց և ձեռքբերման օր էր։ Ավետ ջան , գիրդ անսպառ, գիրքդ՝ սպասված, խոսքդ՝ ասված ու միշտ թռիչքով,
Հ.Գ. Ավազի ժամացույց դարձած դեռ «հոսում» եմ ...
Գլխիվայր շուռ եկած»։