Երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի»-ի իր ելույթում ակնարկել է Քանյե Ուեսթի հետ կատարված պատմությունը:
Քանյե Ուեսթն ավելի վաղ իր երգերից մեկում նշել էր, որ ինքը սեքսով է զբաղվել Սվիֆթի հետ և ինքն է նրան հայտնի դարձրել:
Իր ելույթում Սվիֆթը նշել է, որ առաջին կինն է, որ երկու անգամ է հաղթել «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում: Նա երիտասարդ աղջիկներին ասել է, որ նրանց կյանքի ճանապարհին միշտ էլ կհանդիպեն մարդիկ, ովքեր կխանգարեն, կնախանձեն նրանց հաջողությանը ու դժգոհ կլինեն նրանց փառքից:
Սվիֆթը խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական աշխատանքի վրա և թույլ չտալ, որ նման մարդիկ խանգարեն իրենց: «Դուք կշրջվեք և կհասկանաք, որ հասել եք ամենին ձեր և ձեզ սիրողների շնորհիվ: Եվ դա կլինի աշխարհի մեծագույն զգացումը»,- ասել է երգչուհին: Ենթադրվում է, որ նա նկատի ունեցել նաև Ուեսթին: