Աշխարհում շատ կան հայտնի մարդիկ, ովքեր դաստիարակվել են խնամակալ ընտանիքներում կամ ապրել մանկատներում. ArmStar.am–ը ներկայացնում է որդեգրված և մանկատներում ապրած աշխարհահռչակ մարդկանց:
Մերլին Մոնրո
Մերլին Մոնրոյի մայրը լքել է նրան, քանի որ հոգեկան խանգարում ուներ, այդ պատճառով ապագա սեքս խորհրդանիշը մեծացել է մանկատներում և հեռավոր ազգականների մոտ:
Ջեյմս Բրաուն
Մանուկ հասակում նրա ծնողները բաժանվում են և նա սկսում է ապրել մորաքրոջ հետ: Ջեյմսը մեծանում է աղքատության մեջ, նույնիսկ թողնում է դպրոցը, որպեսզի կարողանա գումար վաստակի:
Ջոն Լենոն
Ջոն Լենոնի ծնողները բաժանվում են, երբ նա դեռ շատ փոքր է լինում: Ջուլիա Լենոնն ամուսնանում է երկրորդ անգամ և իր չորս տարեկան որդուն թողնում է քրոջն ու նրա ամուսնուն, ովքեր երեխաներ չունեին:
ևՆելսոն Մանդելա
Ինը տարեկան հասակում Մանդելան կորցնում է իր հորը, ով մահանում է թոքախտից, նրա խնամակալը դառնում է Տեմբու ժողովրդի ռեգենտ Դալինդեբոն:
Էրիկ Քլեփթոն
Քլեփթոնի մայրը 16 ամյա մի աղջիկ էր, իսկ հայրը Մոնրեալի զինվորներից, ով երբեք չի տեսել իր որդուն: Փոքրիկ Էրիկն ապրել է իր տատիկի հետ, ով ամուսնացած էր երկրորդ անգամ: Նա գիտեր, որ տատիկն իր մայրն է, իսկ մայրը՝ քույրը: Տարիներ անց նրա մայրն ամուսնանում է և տեղափոխվում Գերմանիա՝ թողնելով իր որդուն:
Շարունակությունը՝ այստեղ: