BBC-ն վավերագրական ֆիլմ է թողարկել՝ «The Trouble with KanYe»-ն՝ Քանյե Ուեսթի վերջին անախորժությունների մասին: Հրապարակումն ուղեկցվում է փոդքաստով, որտեղ հիփ-հոփ արտիստին մեղադրել են հակասեմականության մեջ: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ռեփերի նախկին գործընկեր Ալեքս Քլայնը հայտնել է, որ խզել է հարաբերությունները Ուեսթի հետ համացանցում իր հայտարարությունների պատճառով։ Նրանք համագործակցել են մի քանի տարի։ Քլայնը մշակել է Stem Player-ը (նվագարկիչ, որը թույլ է տալիս երգերը բաժանել վոկալի, հարվածայինի եւ բասի) ռեփերի՝ 2022 թվականին թողարկվող Donda 2-ի համար:
Ըստ Քլայնի՝ Ուեսթը նրան ասել է «Ես զգում եմ, որ ցանկանում եմ հարվածել քեզ» եւ «Դու նման ես մյուս հրեաներին», երբ իմացել է նրանց հարաբերությունների ավարտի մասին։ Քլայնի հարցին, թե արդյոք նա իսկապես կարծում է, որ «հրեաներն աշխատում են միասին զսպելու համար», Ուեսթը պատասխանել է. «Առանց այս հայտարարության ես նախագահ չէի դառնա»։