‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է եւ հնարավոր է ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր նորաձեւության շաբաթին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Wiwibloggs-ը գրում է. ‹‹Մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››: Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների:

 

‹‹Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռեւս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու: Միգուցե ներկա գտնվի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենի ցուցադրությանը, կամ շվեդական Մարկ Օ՛Պոլո բրենդի››,- հաղորդում է կայքը: Wiwibloggs-ը հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւությւան ասպարեզում: