Մայիսի 10-ին Ստոկհոլմում կմեկնարկի «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հանդիսատեսի քվեարկությունից զատ մրցույթի մասնակից բոլոր երկրներում կազմվում է ժյուրիի խումբ, ովքեր կտան իրենց մասնագիտական գնահատակնները: Այս տարի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ժյուրիի նախագահն է Հայկոն, ով 2007-ին այս նույն մրցույթում ներկայացնում էր մեր երկիրը:

 

««Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը շատ եմ սիրում ու շատ եմ կարեւորում: Այս մրցույթի զարգացումներին հետեւում եմ յուրաքանչյուր տարի, իսկ այս տարի ինձ վստահվեց Եվրատեսիլ»-ի հայաստանյան ժյուրիի նախագահի պարտավորությունները, ինչի համար շատ ուրախ եմ: Ինչպես շատերը գիտեն, մասնակից երկրներում կազմվում է ժյուրիի խումբ, ովքեր քվերակության  ընդհանուր արդյունքների 50 տոկոսն են ապահովում, իսկ մնացած 50 տոկոսը լրացվում է հանդիսատեսի քվեարկությամբ: Մեր երկրի ժյուրիի անդամները տարբեր բնագավառներից բավականին պրոֆեսիոնալ մարդիկ են, մեր խումբը կփորձի օբյեկտիվ գնահատական տալ մասնակիցներին՝ իհարկե երկրպագելով Իվետա Մուկուչյանին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկոն:

 

Շարունակությունը` այստեղ: