Այսօր՝ մայիսի 2-ին, շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ բարձրացավ Իվետա Մուկուչյանը'Եվրատեսիլի բեմում առաջին անգամ կատարելով "LoveWave" երգը: Առաջարկում ենք դիտել մի փոքրիկ հատված նրա կատարումից:

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում' 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ: