Կյանքի 75-րդ տարում վախճանվել է ամերիկյան Earth, Wind & Fire ռոք-խմբի հիմնադիր Մորիս Ուայթը:

 

Կատարողը վախճանվել է Լոս Անջելեսում՝ Պարկինսոնի հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո, որը նրա մոտ ախտորոշվել էր 1992 թվականին:

 

1969 թվականին հիմնադրված խումբը կատարում Էր դիսկո, փոպ, ռոք, սոուլ եւ ռիթմ-ն-բլյուզ ոճերի երաժշտություն: Խմբին են պատկանում այնպիսի պարային շլյագերներ, ինչպիսիք են Fantasy-ն, September-ը, Shining Star-ը, Let's Groove-ը:

 

Երաժիշտները բազմիցս դարձել են Grammy երաժշտական մրցանակի դափնեկիրներ: 1995 թվականին խումբն ստացել է իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում, իսկ 2000 թվականին կոլեկտիվն ընդգրկվել է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի Ռոք-ն-ռոլի փաքի սրահում:

 

Ամբողջ աշխարհում վաճառվել է Earth, Wind & Fire ալբոմների ավելի քան 90 միլիոն օրինակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: