Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:

Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ավագյանը մահացել է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն: Ապագա պրոդյուսերը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել է ջազին եւ դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ է եղել Ֆիլիպիններում:

Իր գործունեության ընթացքում նա համագործակցել է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դեւիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի եւ ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records եւ Warner Bros. ընկերություններում նա հասել է երկարատեւ ձայնասկավառակների եւ ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ  հնարավոր է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ: Ավագյանն արժանացել է բազմաթիվ պետությունների պարգեւների, այդ թվում՝ խորհրդային Լենինի շքանշանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: