Հունվարի 28-ին 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ռոք-երաժիշտ Փոլ Քանթները, որը հիմնել է հիպիի դարաշրջանի կուլտային խմբերից մեկը՝ Jefferson Airplane-ը: Այս մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը: Երաժշտի մահվան պատճառ են դարձել բազմաթիվ բարդացումներն անցյալ տարվա մարտ ամսին տարած ինֆարկտից հետո:

 

Փոլ Քանթները եւ վոկալիստ Մարտի Բալինը Jefferson Airplane-ը հիմնել են 1965 թվականին: Խմբի հաշվին կան ութ ստուդիական ալբոմներ: 1960-ական թվականներին Jefferson Airplane-ն ամենապահանջված ռոք-խմբերից մեկն էր աշխարհում: Նրանց Surrealistic Pillow (1967) ալբոմից երկու կոմպոզիցիաներ՝ Somebody to Love-ը եւ White Rabbit-ը, Rolling Stone հեղինակավոր հանդեսը մտցրել է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկը:

 

Jefferson Airplane-ի կազմում Քանթները 1966 թվականին ընդունվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: