Սեպտեմբերի 1-ին 55 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել “Արեւներ” մանկապատանեկան անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, խմբավար Արմեն Դիվանյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է երգչուհի, երգուսույց Կարինե Առուստամյանը:

 

“Հավատս չի գալիս, որ Դուք այլեւս մեզ հետ չեք: Այնքան ասելիք ունեիք աշխարհին: Ինչպե՞ս են վարվելու Ձեր փոքրիկ արեւներն առանց Ձեզ: Հպարտ եմ, որ պատիվ ունեցա աշխատել Ձեզ հետ: Անասելի ցավ եմ ապրում: Հրաշալի ղեկավար, հրաշալի մանկավարժ եւ ամենակարեւորը' հրաշալի մարդ: Ձեզ շատ ենք կարոտելու, Ձեր պակասը շատ ենք զգալու եւ միշտ հիշելու ենք”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: