Տեւական ժամանակ լռություն պահպանող Աննա Հարությունյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս օրերին գտնվում է Մոսկվայում եւ պատմել է, թե ինչ նպատակով է մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք.“Դեռ ամռանը մտադրվել էի ընկերուհուս ու նրա ջերմ ընտանիքին հյուրընկալվել: Եվ նրանից ստացած զանգը, որ այնտեղ ընթանում է տիցիանական 20 նկարի կարճաժամկետ ցուցադրություն, ինձ ստիպեց շտապ հավաքել իրերս:)”:

Դերասանուհու' կերպարվեստի հանդեպ սերը պատահական չէ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո նա սովորել է Մանկավարժական համալսարանի “Կերպարվեստի պատմություն եւ տեսություն” բաժնի մագիստրատուրայում.“Ավարտելուց հետո առաջին անգամ էի նման նկարիչների գործերի ականատես լինում: Ինձ համար անակնկալ էր, երբ մի քանի ցուցասրահ անցնելուց հետո կանգնեցի Պիկասոյի հայտնի ստեղծագործություններից մեկի, ապա' մի քանիսի մոտ: Այնուհետեւ ինձ սպասում էր իմ պաշտելի ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսը, որի կտավի առջեւից երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ: Երկրորդ մասնագիտությունս իր ուղղությամբ մտածելու տեղիք տվեց:): Նաեւ ներկա եղա թեթեւ ժանրի, բայց իր օրիգինալությամբ հետաքրքիր “Ամերիկյան շապիկ” խորագրով ցուցահանդեսին”:

 

Շարունակությունը` այստեղ: