ArmComedy”-ի Նարեկը լքել է ամուրիների շարքերը եւ հավերժ սիրելու խոստում տվել մասնագիտությամբ լրագրող Մաշա Գասպարյանին: Առաջին հանդիպումից երեք ու կես տարի հետո միայն զույգն օրինականացրել է հարաբերությունները: Նախկին դասախոսի ու ուսանողուհու պսակադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին' Գեղարդի վանքում:
Նարեկ Մարգարյանը եւ Մաշա Գասպարյանն ամուսնացել են
“Ծանոթացել ենք Վալերի Բրյուսովի անվան համալսարանում, որտեղ ես դասավանդում էի, իսկ ապագա կինս իմ ուսանողուհին էր: Մեկ տարի դաս եմ տվել, իսկ հետո սկսել ենք հանդիպել”,- BRAVO.am-ին պատմել է Նարեկ Մարգարյանը:
Նարեկի եւ Մաշայի հարսանեկան արարողությունը ժամանակակցի եւ ավանդականի միախառնում է եղել. հնչել է հայկական ռազմահայրենասիրականից մինչեւ կորեական “Գանգնամ սթայլ”: Այս միքսը պահպանվել է նաեւ հարսի պարի ժամանակ, որը սկսվել է ավանդական մեղեդիով, բայց անսպասելի անցել Շակիրայի երգացանկին:):
Շարունակությունն՝ այստեղ