Դերսանուհի եւ մոդել Լեա Սեյդուն, որը «007. Սպեկտր» ֆիլմում Ջեյմս Բոնդի աղջկա դերակատարն Է, դարձել Է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան դեմքը: Նոր որակով նրա առաջին պաշտոնական միջոցառումը կդառնա ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպության՝ հունվարի 12-ի պարահանդեսը, որտեղ դերասանուհին նորաձեւության տան կանանց հավաքածուների գեղարվեստական տնօրեն Նիկոլ Գեսկ իերին կուղեկցի հատուկ իր համար կարված շրջազգեստով:

 

Սեյդուի խոսքով՝ ինքը շատ ուրախ Է բրենդի դեմքը դառնալու համար, որը նրա համար «ֆրանսիական նրբագեղության իսկական մարմնավորումն Է»:

 

Ավելի վաղ Louis Vuitton-ի դեմքեր են արդեն եղել հայտնի դերասանուհիներ, այդ թվում՝ Ալիսիա Վիկանդերը, Միշել Ուիլյամսը, Ջենիֆեր Քոննելին եւ Դոննա Բեն: Բացի այդ, Louis Vuitton-ի գովազդային նախագծերում լուսանկարվել են կինոաստղեր Սքառլեթ Յոհանսոնը, մարզիկներ Լարիսա Լատինինան, Մայքլ Ֆելփսը, Մարադոնան, Պելեն, Զինեդին Զիդանը, Անդրե Աղասին եւ Շտեֆի Գրաֆը, The Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսը, երաժիշտներ Բոնոն եւ Մադոննան, ռեժիսորներ Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան եւ Սոֆիա Քոփոլան, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ այլ հայտնիներ: