Ճանաչված բրիտանացի երգիչ Դևիդ Բոուին դարձել է հեղինակավոր Louis Vuitton նորաձևության տան գովազդային նոր դեմքը՝ մասնակցելով Վենետիկում կայացած նկարահանումներին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, 66-ամյա երգիչը գովազդային արշավի շրջանակներում համագործակցում է մոդել Արիզոնա Մյուզի հետ։
Երեք րոպե տևողությամբ գովազդային հոլովակում պատկերված է գեղեցիկ վենետիկյան դիմակահանդես, այնուհետև Մյուզն օդապարիկով իջնում է Պիացա Սան Մարկո հրապարակի կենտրոն, որտեղ նրա համար Բոուին սերենադ է երգում։
Գովազդային հոլովակի սաունդթրեքի հեղինակը ևս Բոուին է։