Victoria’s Secret-ի հոբելյանական քսաներորդ ցուցադրությանը մասնակցելու Է ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը: Նա հարթակ դուրս կգա Էլզա Հոսքի, Կատյա Գրիգորեւայի, Լայիս Ռիբեյրոյի, Մարթա Հանթի հետ:

 

Այս նորության մասին 20-ամյա Հադիդը հայտնել Է Instagram-ի իր բաժանորդներին: «Ես չեմ կարողանում զսպել արցունքներս: Մտերիմ ընկերներս գիտեն, որ այդ շոուին մասնակցությունը եղել Է իմ մանկության երազանքը»,- գրել Է նա:

 

Ցուցադրությունը, որի մասին խոսվում Է, տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի «Փլազա» հյուրանոցում, որտեղ 20 տարի առաջ ցուցադրվել Է բրենդի առաջին հավաքածուն: Շոուին նաեւ մասնակցում են երգչուհիներ Ռիհաննան եւ Սելենա Գոմեսը: