Forbes հրատարակությունը հրապարակել Է ամենահաջողակ կատակերգու դերասանների այս տարվա վարկանիշը: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է ամերիկացի կոմիկ Ջերի Սայնֆելդը, որը հայտնի Է «Սայնֆելդ» եւ «Սայնֆելդը ընկերների հետ սուրճի որոնումներում» հեռուստասերիալներից: 2014 թվականի հունիսից մինչեւ 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանը վաստակել Է 36 մլն դոլար:

 

Սայնֆելդը նաեւ առաջին տեղն Է գրավել աշխարհի ամենահարուստ կատակերգու դերասանների ցուցակում, որը կազմել Է CelebrityNetWorth-ը: Նրա կարողությունը գնահատվում Է 800 մլն դոլար:

 

Forbes-ի վարկանիշի երկրորդ տեղում դերասան Քեւին Հարթն Է, որը հայտնի Է «Շատ սարսափելի կինո 3» եւ «Մտածիր ինչպես տղամարդը» ֆիլմերից: Մեկ տարում նա վաստակել Է 28,5 մլն դոլար:

 

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Թերի Ֆեյթորը՝ տեխասցի կոմիկը, ծաղրանմանակողն ու երգիչը: Նշված ժամանակաշրջանում նա տիկնիկներով իր ներկայացումներով վաստակել Է 21,5 մլն դոլար: CelebrityNetWorth-ը նրա ընդհանուր կարողությունը գնահատել Է 120 մլն դոլար:

 

Forbes-ի տասնյակում հայտնվել են նաեւ Ռասել Փիթերսը՝ 19 մլն դոլար տարեկան եկամուտով, Լուի Սի Քեյը, որը վաստակել Է 9 մլն դոլար եւ Դեւիդ Շապելը (7,5 մլն դոլար):

 

Forbes-ի տվյալներով՝ այս տարի ամենաբարձր վճարվող դերասանը դարձել Է Ռոբերտ Դաունի կրտսերը՝ 80 մլն դոլար տարեկան եկամուտով, կինոդերասանուհին՝ Ջենիֆեր Լոուրենսը՝ 52 մլն դոլարով: