Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում կարող Է ռեփեր Քանյե Ուեսթին տեղ առաջարկել կառավարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME –ին:

 

Քլինթոնը նշել Է, որ ռեփերին, ով հայտարարել Է 2020 թվականին նախագահական աթոռն զբաղեցնելու ցանկության մասին, հավանաբար, «հարկ կլինի սպասել», քանի որ նա ինքն Է պլանավորում նախագահել երկրորդ ժամկետով:

 

Ընդսմին ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը պատրաստ Է իր հաղթելու դեպքում որեւԷ պետական պաշտոն առաջարկել Ուեսթին, որպեսզի արտիստը կարողանա «լրացուցիչ փորձ» ձեռք բերել: «Դա կարող Է լինել պատվիրակի կամ որեւիցե այլ դեր՝ կախված նրա ընտրությունից»,-ասել Է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պատրաստ Է քննարկել փոխնախագահի պաշտոնի ցանկացած թեկնածություն:

 

Օգոստոսի վերջին ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել Էր 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: Նրա տիկինը՝ Քիմ Քարդաշյանը, ասել Է, որ այդ որոշումն իր համար անակնկալ Է դարձել, բայց Ուեսթը պնդում Է, որ իր մտադրությունները լուրջ են:

 

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

 

Լուսանկարը'Planet Photos