Այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահարուհի Գիսանե Պալյանը պատմեց խմբի առաջիկա պլանների մասին:

 

Այս աշնանը «Էմփիրեյ» ռոք խմբի բոլոր երկրպագուները կարող են սպասել նոր տեսահոլովակի. «Այս պահին խումբը զբաղված է նոր տեսահոլովակի ստեղծման աշխատանքներով, որը պետք է նկարահանվեր դեռ ամռանը, սակայն ինչ-ինչ տեխնիկական հարցերի պատճառներով հետաձգվեց: Ճիշտ է,  մեր պլանները մի փոքր շեղվեցին մեր նախատեսածից, բայց նոր տեսահոլովակը, որին թե մենք, թե մեր երկրպագուները երկար են սպասել, շատ շուտով կյանքի կկոչվի,- նշեց Գիսանե Պալյանն ու հավելեց,- պետք է նշեմ, որ ամեն բան պատրաստ է տեսահոլովակի համար, սյուժետային գիծն արդեն գրված է, որը կիրականացնի ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, ում հետ իրականացրել ենք նաեւ մեր նախորդ աշխատանքը: Մեզ մնացել է միայն դերասանների ընտրությունը, որոնց համար, ճիշտ է, վերջնական որոշում դեռ չենք կայացրել, բայց շատ շուտով դա էլ կանենք»,- նշեց խմբի անդամը:

 

Շարունակությունը` այստեղ: