Բիզնեսը բավական լուրջ մոտեցում է պահանջում, նաև՝ հաշվենկատություն և արժեքների վերանայում: Գործընկերների դեպքում յուրաքանչյուր քայլ կարող է դառնալ խնդրահարույց: Life.Panorama.am-ն այսօր զրուցել է երգչուհի Անչոկի հետ, ով արդեն 5 տարի զբաղվում է նաև բիզնես գործունեությամբ: Սպասվող համերգի, գործընկերների հետ հարաբերությունների, անձնական կյանքի և այլ մանրամասների շուրջ՝ հարցազրույցում:
-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Առաջնահերթ պատրաստվում եմ մայիսի 2-ին կայանալիք իմ, Նարի Հարությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համերգին: Նաև նոր երգ և տեսահոլովակ եմ պատրաստել:
-2015 թվականը, կարծեք թե ակտիվ գործունեությամբ եք սկսել:
-Այո:
-Անչոկ, Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում վերջին շրջանում: Պատճառները, կարծում եմ, բոլորս էլ գիտենք. համերգ կազմակերպելը ծախսատար աշխատանք է, ֆինանսական խնդիր են առաջանում: Թա՞նկ կարժենան տոմսերը, կկարողանա՞ք ձեր ներդրած գումարը վերադարձնել:
-Ասեմ, որ մենք գումար չենք ներդրել: Ամեն ինչ կազմակերպել է «Forpostart» ընկերությունը՝ Զառա Մխեյանի գլխավորությամբ: Քանի որ նրա հետ բավական մտերի հարաբերությունների մեջ ենք, կարող եմ ասել, որ տոմսերի գինը սկսվելու է 5000 դրամից: Գուցե մատչելի չի թվում, բայց բացի արտիստներին վճարելուց, բավական մեծ ծախսերն են արվում՝ կապված տեխնիկայի, դրսից եկող աստղերի մնալու վայրի և այլ խնդիրների համար: Այնպես որ, ավելի շատ են 5-10 հազարանոց տոմսերը, քան առավել թանկերը:
Շարունակությունը` այստեղ: