LADYNEWS.am-ը գրում է.
Հնչեցին Մենդելսոնի մարշի հնչյունները, և սկսվեց ընտանեկան առօրյան: Ռոմանտիկ ժամանակահատվածին փոխարինելու է գալիս ամենօրյա սարդոստայնը: Վերճերի ճնշմանը կարող է չդիմանալ անգամ ամենաամուր ամուսնական միությունը:
Ամուսնանալով շատ նորապսակներ լի են ջերմ հույսերով և երազանքներ են կառուցում անհոգ երջանկության մասին: Սակայն կենցաղային հարցերից չես խուսափի: Կարևոր է, որ եղած խնդրի վրա մեկ ուրիշը չավելանա, այլ այն լուծվի ծագելուն պես: Կարևոր է չդադարել աշխատել լավ հարաբերությունները պահպանլու ուղղությամբ, որպեսզի չավելանան ապահարզաննների թիվը:
Կայուն ամուսնության ի՞նչ գաղտնիքներ կարող են կօգնել ձեզ պահպանել հարաբերությունների ամրությունը
Շփումը
Հաճախ զրուցեք, շփվեք: Կիսվեք մտքերով, կարծիքներով, քննարկեք այն, թե ինչն է ձեզ մտահոգում, ձեր ցանկությունները, երազանքները, տագնապները: Որքան էլ ամուսինները լավ հասկանան միմյանց, անկեղծ զրույցը, ջերմ հարաբերությունը կարևոր դերակատարություն ունեն ընտանեկան կյանքում: Երեկոյան ժամանակ գտեք անկեղծ զրույցի համար, քննարկեք, թե ինչպես է օրն անցել, պատմեք վերջին նորությունները:
Աշխատեք, որ սարդոստայնն ամբողջությամբ կուլ չտա ժամանակը, բազմազանություն մտցրեք ձեր օրերի մեջ: Կարելի է թատրոն, ցուցահանդես հաճախել, դուրս գալ բնության գիրկը: Շատ տարբերակներ կան ձեր հանգիստը կազմակերպելու համար: Դա հնարավորություն կտա պահպնել սիրո կրակը, փոխադարձ հետաքրքրությունը:
Շարունակությունն՝ այստեղ: