Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում այսօր եռատոն է: Սերիալներից հայտնի դերասանը նշում է իր 33-ամյակը, որդու մեկամյակն ու մկրտությունը: Հոբելյարները դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորահավորանքներ, բարեմաղթանքներ եւ նվերներ են ստացել, իսկ գլխավոր անակնկալը որդուն հայրիկը կմատուցի արդեն ռեստորանում կայանալիք խնջույքի ժամանակ, որին հրավիրված է շուրջ 140 հյուր:
Փոքրիկ Ալեքսանդրի կնունքը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում.«Այնպես ստացվեց, որ որդիս էլ իմ տարեդարձի օրը ծնվեց: Քանի որ այս օրերին Երեւանում ենք, այստեղ է նաեւ մեր կնքահայրը' գործարար Հովհաննես Մելքոնյանը, որոշեցինք մկրտությունն էլ նույն օրը կազմակերպել»,- BRAVO.am-ին պատմել է նա եւ հավելել, որ աստվածավախ եւ աստվածապաշտ է, իսկ մինչեւ որդու մկրտությունը նրա լուսանկարը չհրապարակելը սնահավատություն չի համարում:
Շարունակությունը `այստեղ: