Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները մկրտել են կրտսեր որդուն՝ Կրուզին, և իրենց միակ դստերը՝ Հարփերին: Այս մասին 45-ամյա դիզայները հաղորդել է Ինսթագրամի իր օգտահաշվում:

Իր միկրոբլոգում Վիկտորյան կիսվել է հաճելի ընտանեկան լուսանկարով՝ իրենց երեխաների և նրանց «հրաշալի» կնքահոր և կնքամոր հետ՝ երգիչ Մարկ Էնտոնիի և դերասանուհի Եվա Լոնգորիայի:

Фото © Instagram/victoriabeckhamԵկեղեցում արարողությանը ներկա են եղել նաև ամուսինների ավագ որդիները՝ 20-ամյա Բրուքլինը և 17-ամյա Ռոմեոն:

Այնուհետև Վիկտորյան և նրա 44-ամյա ամուսինը՝ Դևիդը, ծրագրել են տոնել իրենց երեխաների մկրտությունը շքեղ երեկույթով Կոտսուոլդի իրենց մերձքաղաքային կալվածքում: Աղբյուրի խոսքով՝ հյուրերի ցանկում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը և Լիվ Թայլերը:

 

https://static.life.ru/posts/2019/12/1262882/gr/north/c666f76738ea946f0b26804da4748c3c__1440x.jpg